20-ամյա Օհան Ջորկայեֆը՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն (Ֆրանսիա) Յուրի Ջորկայեֆի որդին, կարող է համալրել Հայաստանի երիտասարդական հավաքականը. նա փորձաշրջան է անցնում, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մենք միշտ փորձում ենք հայ ֆուտբոլիստներ գտնել, ովքեր կցանկանան հանդես գալ Հայաստանի հավաքականում: Այժմ Օհան Ջորկայեֆը մարզվում է երիտասարդական հավաքականի հետ և մենք հետևում ենք նրա խաղին», - ասել է երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:
Նշվում է, որ Օհան Ջորկայեֆն առաջիկա հանդիպումներին դաշտ դեռ դուրս չի գա, քանի որ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի. միայն փաստաթղթային հարցերը կարգավորելուց նա կկարողանա մասնակցել հավաքականի հանդիպումներին:
Այժմ Օհան Ջորկայեֆը խաղում է ֆրանսիական Նանտ ֆուտբոլային ակումբում: