Զինեդին Զիդանը՝ Մարկո Մատերացիին հասցված հարվածի մասին

19:27     4 սեպտեմբերի, 2017

Ֆրանսիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան, այժմ արդեն «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը,անդրադարձել է ֆուտբոլի պատմության ամենահիշարժան դրվագներից մեկին, երբ 2016թ. աշխարհի առաջնության եզրափակիչ Ֆրանսիա-Իտալիա խաղում Զիդանը գլխով հարվածեց Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացիին, որի արդյունքում հեռացվեց դաշտից: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Դա Զիդանի կարիերայի վերջին խաղն էր: Զիդանի հեռանալը մեծ ֆուտբոլից տեղի ունեցավ անհաջող այդ դեպքով:

«Ես դրանով չեմ հպարտացել և այժմ էլ հպարտ չեմ: Անհարմար եմ զգում երիտասարդության, մարզիչների, բոլոր մարդկանց առջև, որոնք ֆուտբոլը ձգտում են ավելի լավը դարձնել: Սակայն դա իմ կարիերայի, իմ կյանքի մի մասն է: Որքան էլ տհաճ լինի, պետք է դա ընդունել և շարունակել կյանքը»,- ասել է Զիդանը:

 

 


© armedia.am