Չինաստանում հղի կինը ծննդաբերել է փողոցում՝ խանութից վերադառնալու ճանապարհին:
Անցորդներն օգնել են կնոջն ինչով կարողացել են։ Տեսանյութի համաձայն կինը հասցրել է ծննդաբերել մինչև շտապօգնության գալը: Շտապօգնության աշխատակիցները միայն օգնել են բարուրել փոքրիկին։ Ծննդաբերելուց հետո կինը շարունակել է ճանապարհը։