ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտնում է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ Է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ առկա խնդիրները կարգավորելու համար հարթակ դառնալ, գրում է «Արմենպրեսը»: Գրեմինգերը նշում է, որ Վաշինգտոնը և Մոսկվան պետք է միջազգային բոլոր կազմակերպությունների հնարավորություններն ավելի ակտիվորեն օգտագործեն բանակցելու համար:
«Այո՛, դա բավական ակներև է, հատկապես երբ տեսնում ենք, թե որքան քաղաքականացված են այս երկու երկրների երկկողմ հարաբերությունները»,-ասել է նա:
-Եվ ընդհանրապես, իմաստ ունի ավելի ակտիվորեն և պարբերաբար օգտագործել այնպիսի հարթակներ, ինչպիսին ԵԱՀԿ-ն Է: Մենք պատրաստ ենք դրան, բայց, ի վերջո, անդամ երկրներից է կախված՝ նրանք իրենք ցանկանում են արդյոք օգտվել դրանից: Ես պատրաստ եմ ինձնից կախված ամեն բան անել, որպեսզի ԵԱՀԿ-ն օգտակար լինի դրա համար,-հավելել է Գրեմինգերը: