Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն զարմանք է հայտնել առ այն, թե ինչու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջում արտահանձնել Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիներին, որոնք, ըստ թուրքական իշխանությունների, կապ ունեն «Ֆեթուլլիստական ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ, փոխանցում է ANews-ը:
«Երբ Թուրքիան մի գյուլենականի է ձերբակալում, Գերմանիան միանգամից աղմուկ է բարձրացնում՝ հարցնելով, թե ինչու ենք ձերբակալում իրենց քաղաքացուն: Սակայն այդ մարդը միևնույն ժամանակ Թուրքիայի քաղաքացի է: Եթե գյուլենական է և կապ ունի հեղաշրջման փորձի հետ՝ Մերկելն ինչո՞ւ է պաշտպանում սրանց: Կա՛մ Թուրքիայի հանդեպ թշնամանքից է, կա՛մ էլ սիրում է գյուլենականներին», - ասել է Չավուշօղլուն: