Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան խաղը, որն ավարտվեց հյուրերի խոշոր հաշվով հաղթանակով՝ 4:1, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Արթուր Պետրոսյանի սաներն արդեն 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանի գեղեցիկ հարվածից հետո բացեցին խաղի հաշիվը: Մինչև ընդմիջում դանիացիները Թոմաս Դելեյնիի (16) և Քրիստիան Էրիկսենի (29) դիպուկ հարվածներից հետո առաջ անցան:
Երկրորդ խաղակեսում Դելեյնին ևս երկու գոլ խփեց՝ 82 և 93-րդ րոպեներին:
Այսպիսով, հյուրերը հաղթանակ տարան խոշոր 4:1 հաշվով և շարունակում են պայքարել աշխարհի առաջնություն անցնելու համար:
Հայաստանի հավաքականը, անցկացրած 8 խաղերում վաստակելով 6 միավոր, ընտրական E խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ իրենից հետ թողնելով միայն Ղազախստանին:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 5-ին Երևանում Լեհաստանի հետ: