Վենեսուելայի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Գերմանիայի դեսպաններին՝ կապված նրանց կողմից ընդդիմադիր Լեոպոլդո Լոպեսի ակտիվիստ կնոջն՝ Լիլիան Տինտորին, աջակցելու հետ, հայտնում է РИА Новости-ն։
Տինտորին սեպտեմբերի 2-ին չէր կարողացել մեկնել արտերկիր, նա դատարան էր կանչվել՝ կապված նրա մեքենայում ավելի վաղ հայտնաբերված խոշոր գումարի հետ։
Տինտորին հաճախ է արտերկրյա շրջագայություններ կատարում, որոնց ընթացքում ակտիվ հանդես է գալիս Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Նա պատրաստվում էր Եվրոպա ուղևորվել՝ հանդիպելու այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ։