Տեխասում «Հարվի» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի, հայտնում են տեղական իշխանությունները:
Նշվում է, որ կործանիչ փոթորիկի զոհ են դարձել 11 շրջանների բնակիչներ: Մահվան ավելի հաճախ կրկնվող պատճառ է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները և ճանապարհներին ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը:
Ամենաշատ զոհերը եղել են Հյուսթոն քաղաքում և նրա արվարձաններում. վերջին տվյալներով զոհվել է 30 մարդ: