1982 թվականից թողարկվող Rough Guide ուղեցույցի հեղինակները նշում են, որ աշխարհի ամենագեղեցիկ երկիր ճանաչվել է Շոտլանդիան։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Փորձագետները նման եզրակացության են հանգել՝ հարցում անցկացնելով Rough Guide ուղեցույցի ընթերցողների շրջանում։ Հարցմանը մասնակցածներն առանձնահատուկ կերպով ընդգծել են Շոտլանդիայի վայրի լողափերի, լճերի և ամրոցների գեղեցկությունը։
Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղն զբաղեցնում է Կանադան։ Եռյակը փակում է Նոր Զելանդիան։ Չորրորդ հորիզոնականում Իտալիան է, հինգերորդում՝ Հարավ-ԱՖրիկյան Հանրապետությունը։ Լավագույն տասնյակում ընգրկվել են նաև Ինդոնեզիան, Անգլիան, Իսլանդիան, ԱՄՆ-ն ու Ուելսը։