Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին խոսելիս հայտարարել է, որ դժվար է երկխոսություն վարել մարդկանց հետ, ովքեր շփոթում են Ավստրիան ու Ավստրալիան։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դժվար է երկխոսություն վարել այն մարդկանց հետ, ովքեր շփոթում են Ավստրիան ու Ավստրալիան։ Սա այն դեպքն է, երբ ոչինչ անել չես կարող։ Ամենայն հավանականությամբ այդպիսին է ամերիկյան քաղաքական մշակույթի մակարդակը»,-ասել է Պուտինը։
Ինչպես նշել է Ռուսաստանի առաջնորդը «ամերիկացի ազգը, ամերիկացի ժողովուրդը, Ամերիկան իսկապես հզոր երկիր է, հզոր ժողովուրդ՝ քաղաքական մշակույթի նման ցածր մակարդակով»։