Ուկրաինան Միխայիլ Սաhակաշվիլիին հետախուզելու, կալանավորելու և արտահանձնելու հարցում է ստացել

18:18     5 սեպտեմբերի, 2017

Եվրաինտեգրման հարցերով Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Սերգեյ Պետուխովը հայտարարել է, որ Վրաստանի Գլխավոր դատախազությունից Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին կալանավորելու և արտահանձնելու հարցում է ստացվել։ Այս մասին գրում է NEWS.am-ը։

«Ուկրաինան Միխայիլ Սահակաշվիլիին հետախուզելու, կալանավորելու և արտահանձնելու հարցում է ստացել։ Վրաստանի Գլխավոր դատախազության հարցումն ուղղված է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը»,- Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերգեյ Պետուխովը։


© armedia.am