Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ադրբեջան, որի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:
Հիշեցնենք, որ Բաքվում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ վեցերորդ հանդիպումը: