Սիրիական բանակը ճեղքել է ԻՊ կողմից Դեր Զորի շրջափակումը
Սիրիայի կառավարական բանակը ճեղքել է Դեր Զորի շրջափակումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, հայտնում են սիրիական պետական լրատվամիջոցները և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Վերջինիս փոխանցմամբ՝ այժմ կառավարական զորքերը փողոցային մարտեր են վարում քաղաքի թաղամասերը զավթած գրոհայինների հետ:
Նշենք, որ Դեր Զորը Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետերից էր, քաղաքը շրջափակման մեջ էր ավելի քան երկու տարի:
Սիրիայի տարածքը ահաբեկիչներից ազատելու ուղղությամբ կառավարական զորքերի այս կարևոր քայլի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: