Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում անհայտ անձինք լոլիկներ են նետել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա, ով այնտեղ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդես էր գալիս ելույթով, հայտնում է Spiegel-ը:
Նշվում է, որ ոստիկանությունը հաստատել է, որ բեմի ուղղությամբ երկու լոլիկ է նետվել, ինչի հետևանքով կանցլերի և միջոցառման վարողի հագուստին մի քանի կաթիլ է կպել:
Նշվում է, որ Մերկելը հանգիստ է արձագանքել տեղի ունեցածին և թաշկինակ մեկնել վարողին:
#Heidelberg Schön saftig! Eine der beiden Tomaten, mit denen #Merkel auf dem Uniplatz beworfen wurde pic.twitter.com/572zaJsvM5
— Marinella Maier (@MarinellaSix) 5 сентября 2017 г.