Հյուսիսային Կորեայի՝ Ժնևում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Խան Տո Սոն հայտարարել է, որ Փհենյանը պատրաստ է ավելի շատ նվերներ ուղարկել ԱՄՆ-ին՝ ի նկատի ունենալով վերջին միջուկային փորձարկումը:
«Իմ երկրի՝ ԿԺԴՀ-ի ինքնապաշտպանության վերջին միջոցառումները նվեր է հասցեագրված բացառությամբ ԱՄՆ-ին», - ասել է դիվանագետը՝ հաստատելով, որ սեպտեմբերի 3-ին ԿԺԴՀ-ն հաջողությամբ իրականացրել է միջուկային զենքի 6-րդ և ամենախոշոր փորձարկումը:
«ԱՄՆ-ը իմ երկրից ավելի շատ նման նվերներ կստանա, քանի դեռ շարունակում է անխոհեմ սադրանքները և ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելու անօգուտ փորձերը», - հավելել է Տո Սոնը: