Սեպտեմբերի 1-ից ընտանեկան նպաստ ստացող քաղաքացիները պարտավոր են ընտանիքի բացակա անդամի գտնվելու վայրի մասին տեղեկանք ներկայացնել սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանում: Այս մասին գրում է Հայկական ժամանակը:
Այս համակարգի ներդրման միակ նպատակն այն է, որ պետությունը կարողանա վերահսկել, թե նպաստ ստացող ընտանիքը ինչ եկամուտ ունի:
Սահմանված կարգի համաձայն`բացակայության 3-րդ ամսում, ընտանիքի անդամների կողմից պետք է պարտադիր համապատասխան դիմում ներկայացվի, թե որքան է կազմում արտերկրից ուղարկվող եկամուտը:
ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ-ում այս թեմայի շուրջ armtimes.com-ի հետ զրույցում մեկնաբանեց այս նորամուծության նպատակը:
«Ընտանիքները դիմում են նպաստ ստանալու համար և պետք է հստակ ճշտենք նրանց անապահովության աստիճանը: Անապահովության աստիճանի տեղեկատվության ճշգրտման շրջանակն ընդլայնվում է: Այս աշխատանքները շարունակական բնույթ են կրում»,- նշեց նախարարը: