Տոքսիկ նյութերով հավկիթներ են հայտնաբերվել աշխարհի 45 երկրներում

13:07     6 սեպտեմբերի, 2017

Հավկիթներում ֆիպրոնիլի հետքեր են հայտնաբերվել աշխարհի 45 երկրներում, այդ թվում՝ ԵՄ երկրների մեծ մասում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարությունում:

Նշվում է, որ թունաքիմիկատով վարակված հավկիթները հայտնաբերվել են Կանադայում և Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 18 պետություններում։ Եվրոպայի երկրներից միայն Խորվաթիային ու Լիտվային է հաջողվել խուսափել «հավկիթների սկանդալից»։

Սեպտեմբերի 5-ին Տալինում ԵՄ անդամ-երկրների գյուղատնտեսության նախարարները քննարկել էին սկանդալի հետևանքներն ու աղտոտված մթերքի տարածման կանխումը։ Նշվում է, որ ԵՄ-ում արդեն հարյուրավոր ֆերմաներ են փակվել, մի քանի տոննա հավկիթ և դրանց պարունակությամբ արտադրանքներ ոչնչացվել են, ուժեղացվել են նաև արտադրանքի որակի ստուգումներն։


© armedia.am