Ֆրանսիայի լավագույն գինեգործ Ֆրանկ Թոմասը, ով հանդիսանում է Եվրոպայի 2000 թվականի լավագույն սոմելյեն ժամանել է Երևան: Այս մասին գրում է Արմենպրեսը:
Նրա մասնակցությամբ օրերս Երևանում անցկացվել է հայկական գինիների համտես և վարպետության դասընթաց:
Ֆրանկն իր մշակած բացառիկ մեթոդով համտեսել է տեղական գինին՝ բարձր գնահատելով նրա որակը:
-Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների,-նշել է սոմելյեն: