Մյանման ականապատում է Բանգլադեշի հետ սահմանը, որպեսզի մուսուլման փախստականները չկարողանան վերադառնալ

15:58     6 սեպտեմբերի, 2017

Մյանմայի իշխանություններն ականապատում են Բանգլադեշի հետ սահմանը ռոհինջա մուսուլման փախստականների վերադարձը կանխելու համար, հայտնում է Reuters-ը՝ Բանգլադեշի կառավարական աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ ականապատման գործընթացը շարունակվում է արդեն 3 օր:

Ռոհինջա գրոհայիններն օգոստոսի 25-ին Ռակհայն նահանգում միաժամանակ հարձակվել են մի քանի ոստիկանական անցակետերի և զինվորական բազայի վրա: Արդյունքում բախումներ են սկսվել, որոնց ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ, հազարավոր ռոհինջա մուսուլմաններ վերջին օրերին զանգվածաբար արտագաղթում են Մյանմայից:


© armedia.am