Առնվազն 20 հոգի, ովքեր փրկվել են լոնդոնյան բարձրահարկ Grenfell Tower շենքի ողբերգական հրդեհից, ինչպես նաև հրդեհի որոշ ականատեսներ, փորձել են ինքնասպանություն գործել վերջին ամիսների ընթացքում:
Ինչպես հայտնում է բրիտանական BBC News-ը՝ տուժածների հետ զրույցի ժամանակ, պարզվել է, որ նման տրամադրությունների պատճառ են հանդիսացել խորը դեպրեսիան, հարազատ մարդկանց կորցնելու հետ չհաշտվելու հանգամանքը, ալկոհոլային և նարկո կախվածությունը:
Նշվում է, որ շատ մարդիկ չեն կարողանում «մտքներից հանել» այրվող շենքի պատկերները: Շենքի պատուհաններից ցած նետվող հարևանների և նրանց երեխաների պատկերները հոգեբանական մեծ ցնցումի պատճառ են դարձել:
Լոնդոնի Grenfell Tower 24 հարկանի բնակելի շենքն ամբողջապես այրվել էր այս տարվա հունիսի 14-ին՝ դառնալով շուրջ 80 մարդու մահվան պատճառ: