Կատալոնիայի խորհրդարանը հավանություն տվեց հանրաքվեի մասին օրենքին

09:18     7 սեպտեմբերի, 2017

Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել հանրաքվեի մասին օրենքին, որը հոկտեմբերի 1-ին նախատեսում է անկախության հարցով քվերակության անցկացում, հայտնում է Reuters-ը։ Նախաձեռնությանն աջակցել են «Միասին «կողմ»» և «Թեկնածուներ հանուն ժողովրդական միասնության» կուսակցություններն, որոնք մեծամասնություն են կազմում խորհրդարանում:

Մադրիդն արդեն հայտարարել է, որ հանրաքվեն անօրինական է և խոստացել է թույլ չտալ դրա անցկացումը: Ավելի վաղ Կատալոնիայի իշխանությունները մշակել էին փաստաթուղթ, որի համաձայն եթե կենտրոնական իշխանությունները թույլ չտան Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվեի անցկացումը, երկրամասի անկախության մասին կհայտարարվի անմիջապես:

 


© armedia.am