Կարիբյան ծովում մոլեգնող «Իրմա» փոթորիկը կարող է ազդել ավելի քան 37 միլիոն մարդու վրա: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները Կարիբյան ծովի տարածաշրջանում Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հետ միասին սկսել են աշխատել Բարբադոս կղզում` օգնելով երկրներին պայքարել «Իրմա» փոթորկի դեմ, որն արդեն հասել է 5-րդ՝ առավելագույն կարգի: Նշվում է, որ այն Ատլանտիկայում գրանցված ամենահզոր փոթորիկն է վերջին տասնամյակների ընթացքում: