Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին», - ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: