Կարո Փայլանը իր 4 կուսակիցների հետ բողոքի նստացույց է սկսել Թուրքիայի սահմանադրական դատարանի շենքում, գրում է NEWS.am-ը:
Փայլանն ու իր կուսակիցները պահանջում են ազատ արձակել իրենց բանտարկված կուսակիցներին, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին (142 տարի ազատազրկում) ու Ֆիգեն Յուքսեքդաղին (83 տարի ազատազրկում), որոնք մեղադրվում են «ահաբեկչական կառույց ստեղծելու ու ղեկավարելու», «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու», «հանցագործին փառաբանելու», «ժողովրդին ատելության ու թշնամության հրահրելու» մեջ։