Հայ ոսկերիչ Բեդրոս Սևաջյանի պատրաստած ոսկյա սկուտեղը ցուցադրված է Բուքինգհեմյան պալատում:
Ինչպես հայտնում է Armenian Weekly–ն՝ Եթովպիայի վերջին կայսր Հայլե Սելասիե առաջինը 1965-ին Եղիսաբեթ երկրորդի՝ Եթովպիա կատարած այցելության ժամանակ նրան էր նվիրել այս սկուտեղը։
Ցուցահանդեսում ներկայացված են երկարամյա կառավարման տարիներին ամբողջ աշխարհից թագուհի Եղիսաբեթ երկրորդի ստացած նվերները: