Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում անցկացվեցին 1/32 եզրափակչի երկրորդ պարտիաները:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կրկին միավորը կիսեց Հոու Յիֆանի (Չինաստան) հետ: Հաշիվը հավասար է՝ 1:1:
Մրցակարգի համաձայն հաղթողը կորոշվի այսօր թայ-բրեյքում:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուէլ Սևյանը ևս երկրորդ պարտիայում ոչ-ոքի արեց չինացի Լի Չաոյի հետ: Այստեղ նույնպես ամեն ինչ կորոշվի այսօր, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: