8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Մեքսիկական փրկարար ծառայությունները հայտնում են, որ սա 1985 թվականին հազարավոր կյանքեր խլած երկրաշարժից ի վեր ամենուժեղ երկրաշարժն է:
Ցունամիի մասին նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտնել է հզոր երկրշարժից հետո ավերիչ ալիքների առաջացման սպառնալիքի մասին։
Նշվում է, որ ցունամին կարող է հարվածել Մեքսիկային, Գվատեմալային, Սալվադորին, Կոստա-Ռիկային, Նիկարագուային, Պանամային, Հոնդուրասին և Էկվադորին: Սպառնալիքի գոտում կարող են հայտնվել նաև Հավայան կղզիները և նույնիսկ Գուամը: