Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է Իսպանիայի կազմից դուրս գալու կարգի մասին օրենք

10:42     8 սեպտեմբերի, 2017

Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը կարգավորում է Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու կարգը,հայտնոմ է El Pais-ն։

Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի, եթե հոկտեմբերին կայանալիք հանրաքվեում կատալոնացիները կողմ քվեարկեն Իսպանիայից անկախանալուն:

Ավելի վաղ Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել էր հանրաքվեի անցկացման մասին ինքնավարության խորհրդարանի ու կառավարության ընդունած օրենքի գործողությունը։


© armedia.am