ԱՄՆ-ի նախագաի Մար-օ-Լագո նստավայրը, որտեղ պարբերաբար պաշտոնական ընդունելություններ են կազմակերպվում, հայտնվել է «Իրմա» փոթորիկի ճանապարհին, հայտնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ Ֆլորիդայի արևելյան ափին՝ Պալմ-Բիչում, գտնվող 150 մլն դոլար արժողությամբ նստավայրին փոթորիկը կարող է հասնել կիրակի առավոտյան:
«Իրմա»-ի ճանապարհին է հայտնվել նախագահ Թրամփին պատկանող Սեն-Մարտեն կղզում գտնվող Chateau des Palmiers անձնական առանձնատունը:
Trump Organization-ի մամուլի ծառայությունում հրաժարվել են հայտնել, արդյոք առանձնատանը վնաս է հասցվել, սակայն տեղական իշխանությունները հայտարարում են, որ փոթորիկն ավերել է կղզու 90 տոկոսը: