Արցախ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն աճել է

11:59     8 սեպտեմբերի, 2017

Ընթացիկտարվա հունվար-հուլիս ամիսներին Արցախի Հանրապետությունում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 43 % աճ՝ 2016 թվականի համեմատ, և 27 % աճ՝ 2015-ի համեմատ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՀ  էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը:

«Արցախ այցելող զբոսաշրջիկների ծագման երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. մեր երկիրը հյուրընկալում է զբոսաշրջիկների բոլոր աշխարհամասերից, բայց հիմնականում  Արցախի Հանրապետություն այցելում են  զբոսաշրջիկներ ՌԴ-ից, ԱՄՆ­ից, Իրանից և եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Բրիտանիայից,  Իտալիայից, Գերմանիայից», - նշել է  Ա. Գրիգորյանը:


© armedia.am