Ընթացիկտարվա հունվար-հուլիս ամիսներին Արցախի Հանրապետությունում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 43 % աճ՝ 2016 թվականի համեմատ, և 27 % աճ՝ 2015-ի համեմատ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը:
«Արցախ այցելող զբոսաշրջիկների ծագման երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. մեր երկիրը հյուրընկալում է զբոսաշրջիկների բոլոր աշխարհամասերից, բայց հիմնականում Արցախի Հանրապետություն այցելում են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, ԱՄՆից, Իրանից և եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից, Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից», - նշել է Ա. Գրիգորյանը: