ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններն անցանկալի են, սակայն հնարավոր, գրում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Քուվեյթի Էմիր Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր ալ Սաբահի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Դա անխուսափելի չէ, ոչինչ անխուսափելի չէ, մենք պետք է ուսումնասիրենք բոլոր մանրամասները և փաստերը», - ասել է նա, ընդգծելով, որ նախընտրում է չգնալ ռազմական ճանապարհով, բայց դա կարող է տեղի ունենալ:
Նա ընգծել է, որ կգերադասեր ռազմական միջոցներ չկիրառել, սակայն եթե դա տեղի ունենա, ապա Հյուսիսային Կորեայի համար կգա «շատ տխուր օր»։