Երկրպագուների հետ աշխատանքը սպորտային ակումբների մարքեթինգային ակտիվության կարևոր մասն է և երկրպագուներ գրավելու համար վերջիններս տարբեր ստեղծարար լուծումներ են գտնում:
Այսպես, ինչպես փոխանցում է Sovsport.ru, վիճակագրության համաձայն Սոչիի բնակչության 20 տոկոսը էթնիկ հայեր են, ուստի տեղի հոկեյի ակումբի ղեկավարությունը որոշել է կիառել այսպես կոչված «Մխիթարյանի էֆեկտը»: Վերջինս կայանում է նրանում, որ որտեղ էլ որ խաղա Մխիթարյանը, հայությունը միշտ երկրպագում է նրա ակումբը: «Սոչի» հոկեյի ակումբը լուրջ մտածում է հայ հոկեյիստներ հրավիրելու ուղղությամբ: