Ամենից շատ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրառում է «կտեսնենք» (We'll see) արտահայտությունը, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ այս կերպ պետության ղեկավարը սովորաբար արձագանքում է ազգային անվտանգության, քաղաքականության ուղղությունների և կադրային նշանակումների մասին լրագրողների հարցերին:
«Սա համապատասխանում է անկանխատեսելիության և վերջնական որոշում չընդունելու ռազմավարությանը: Նա մշտապես նման ռազմավարություն է պահել», - պարզաբանել է Թրամփի շտաբի նախկին աշխատակից Սեմ Նյունբերգը: