Նոր iPhone-ի շնորհանդեսը հնարավոր է հետաձգվի

14:36     8 սեպտեմբերի, 2017

Նոր iPhone-ի շնորհանդեսը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի 12-ին, հայտնում է NEWS.am-ը:

Ենթադրվում է, որ այն հնարավոր է հետաձգվի մասերի մատակարարումների խնդիրների պատճառով: Ինչպես սպասվում է, սմարթֆոնի նոր տարբերակի դիսփլեյը լինելու է օրգանական լուսադիոդներից, եզրերում շրջանակ չի ունենալու:

iPhone-ի նոր մոդելները հավաքելիս տեղի է ունեցել արտադրական խափանում, որն էլ կարող է նոր սմարթֆոնների մատակարարումների դեֆիցիտ առաջացնել:


© armedia.am