Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով Guardian-ի և արևմտյան այլ լրատվամիջոցների հրապարակումներին Ռոսոբորոնէկսպորտի կողմից Ադրբեջանին գաղտնի վճարումներին, խուսափել է ուղիղ պատասխանից՝ հարցը կապելով ռուս լրագրողների վրա Արևմուտքի ճնշման հետ:
«Տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Ինձ թվում է, սա նշանակում է, որ խոսքը մի քանի ուղղություններով ուժեղ ճնշման մասին է», - նշել է Զախարովան: