Վաշինգտոնում սեպտեմբերի 7-ին Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ հարձակում իրականացնելու դեպքի առթիվ ձերբակալված երկու թուրքի գործով տեղի է ունեցել առաջին դատական նիստը, հայտնում է Washington Times-ը:
Ձերբակալված թուրքերը՝ Սինան Նարինը և Էյուփ Յըլդըրըմը հայտարարել են, որ չեն ընդունում իրենց դեմ ներկայացված մեղադրանքները:
Նրանք դատարան են բերվել ձեռքերն ու ոտքերը շղթայված: Էրդողանի կողմնակիցները հրաժարվել են արագ դատավարության իրենց իրավունքից:
Յըլդըրըմն ու Նարինը մեղադրվում են ատելության շարժառիթներով հարձակում գործելու մեջ, ինչը նրանց պատիժը կարող է ավելացնել 1.5 անգամ: Երկու տղամարդկանց դեմ նաև ներկայացված են կանխամտածված բռնության հանցագործություն իրականացնելու մեղադրանքներ, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Յըլդըրըմն ու Նարինը Թուրքիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ են: Նրանք երկուսն են այն 19 անձանցից, ում Վաշինգտոնի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացնելու գործով: 19-ից 15-ն Էրդողանի թիկնազորի անդամներն են: