Ուժեղ փոթորիկը Սև ծովից Բաթումիի լողափ է դուրս բերել մեծ քանակությամբ աղբ։ Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան՝ փոթորկի ուժգնությունը հասել է 6 բալի։
Այդ ընթացքում ծովի ալիքները ափ են հանել մեծ քանակությամբ աղբ։ Դրա մի մասն ավելի վաղ ծով է լցվել Ճորոխի գետով, մյուս մասն էլ Թուրքիայի ափերից է հասել։