Վրաստանի Շուխայի –Խուլո վարչական միավորի Բուտուրաուլի գյուղում (Աջարիա) հայտնաբերվել է յուրահատուկ ջրով բնական աղբյուր, որը կարող է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, վստահեցնում է շրջանային վարչակազմի ղեկավար Ամիրան Մախաջաձեն:
Մախաջաձեն պատահաբար հայտնաբերել է աղբյուրը, երբ հանձնարարել է կտրել գյուղի անտառում եղած ոչ պետքական ծառերը:
Առաջինը Մախաջաձեն է որոշել ջուրը փորձել: Նրա խոսքով ջուրը համեղ է եղել, սակայն մի փոքր մածուցիկ: Որոշ ժամանակ անց շաքարային դիաբետով հիվանդ Մախաջաձեն սկսել է թեթևություն զգալ:
Արյան մեջ շաքարի մակարդակը չափելով` պարզվել է, որ այն նորմայի մեջ է: Այնուհետև նա որոշել է ջուրը տալ դիաբետից տառապող այլ մարդկանց նույնպես: Ջուրը նույն կերպ է գործել նրանց վրա. արյան մեջ շաքարի մակարդակը նվազել է:
Մախաջաձեն տեղեկացրել է համապատասխան ծառայություններին և մասնագետներին աղբյուրի մասին, ինչպես նաև ջուրը լաբորատորիա է հանձնել: Ուսումնասիրությունը երկար ժամանակ կպահանջի: Մախաջաձեն հուսով է, որ լաբորատորիան դրական եզրակացություն կտա:
«Կան մարդիկ, ովքեր այս ջուրը խմելուց հետո հրաժարվել են ինսուլինից: Այն իջեցրել է արյան մեջ շաքարի մակարդակը: Եղել են դեպքեր, երբ ջուրը խմելուց հետո որոշ մարդկանց մոտ այնքան է իջել արյան մեջ շաքարի մակարդակը, որ վերջիններս կորցրել են գիտակցությունը: Դիաբետիկները շատ գոհ են այս ջրից », - «Sputnik Грузия»-ին է հայտնել Մախաջաձեն: