Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին Շուշի քաղաքում մասնակցել է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը կարևոր է համարել ժամանակակից պայմաններին համապատասխանող նման հաստատությունների առկայությունը՝ ընդգծելով դրանց առանձնահատուկ դերակատարությունը Շուշիի շենացման, ինչպես նաև Արցախում մշակույթի զարգացման գործում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից: