13-ամյա Վարդան Անդրեասյանը, ով Ապրիլյան պատերազմում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորվել էր հենց դպրոցի բակում, արդեն երկու տարի շարունակ դպրոց է հաճախում վիրավոր ոտքին մետաղե կոնստրուկցիայով:
Վարդանի տան անդամների խոսքով, «դպրոցը տանը մոտ է և կարողանում է ոտքով գնալ, գալ, հենակների կարիք այժմ չի զգում, չնայած որ երկաթները ներսից են դրել և մի քանի ամիս էլ դեռ պիտի մնա», գրում է News.am-ը:
Դեպքից հետո Վարդանին վիրահատել էին Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում, որտեղ նա մնացել էր շուրջ 2 ամիս։ Տղայի երկրորդ վիրահատությունը տեղի է ունեցել այս ամռանը։ Նա դեռևս լիովին չի ապաքինվել։