Պատրիարք Կիրիլ. հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել արյունահեղությունը

12:48     9 սեպտեմբերի, 2017

Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը և հստակ քայլեր ձեռնարկեն նրանց հաշտեցնելու ու փախստականներին վերադարձնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ:

«Խորապես համոզված եմ, որ հոգևոր առաջնորդների դերն է կոչ անել հակամարտության կողմերին վերջ դնել արյունահեղությանը՝ հանուն իրենց քաղաքացիների թանկարժեք կյանքի պահպանման, և հստակ քայլեր ձեռնարկեն երկու կողմերին հաշտեցման, փախստականներին վերադարձնելու և նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ», - ասել է պատրիարքը:

Նա նշել է, որ շատ բարձր է գնահատում հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման հնարավորությունը, որոնց համար. «դժվար է հեռու մնալ շարունակվող ողբերգական հակամարտությունում»:

Պատրիարքի խոսքով, ստեղծված իրավիճակը պարտադրում է մշակել և իրականացնել քայլեր՝ ուղղված երկու ժողովուրդների միջև վստահության հաստատմանը:


© armedia.am