Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության զարգացմանը և տվյալ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների միջև փոխգործակցությունը՝ այն արժևորելով Արցախում հանրապետությունում գիտության հետևողական զարգացման տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնակատար Սլավա Ասրյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, պաշտոնատար այլ անձինք: