Արցախցի Էռնա Միրզոյանը `«Նոր Ալիք 2017»-ի առաջատար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15:34     10 սեպտեմբերի, 2017

Սոչիում երեկ կայացել է «Նոր Ալիք 2017» երիտասարդ կատարողների մրցույթի առաջին մրցութային օրը, որի ժամանակ Հայաստանը ներկայացնող արցախցի Էռնա Միրզոյանը, կատարելով համաշխարհային հիթեր, արժանանացել է ժյուրիի բարձր գնահատականներին:

Էռնա Միրզոյանը ժյուրիի կողմից ստացել է  առավելագույն՝ 11 միավորներ, և 121 միավորով մրցույթի առաջին հորիզոնականն է կիսում Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

«Առաջին օրը հանձնարարությունը կատարված է: Էռնան  ժյուրիի կողմից ստացել է  առավելագույն 11 միավորներ: Շարունակում ենք ձեզ հետ միասին: Շնորհակալություն բոլոր բարի կամեցողներին և իմ թիմին», - Facebook- ի սոցիալական ցանցի իր էջում գրել է «Արցախի ձայն» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Լիրա Քոչարյանը:

 

 


© armedia.am