Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցի իր էջերում կատարած գրառմամբ մեկնաբանել է ԱՊԼ-ի 4-րդ տուրի` «Սթոք Սիթիի» հետ անցկացրած խաղը, հայտնում է Artsakhpress-ը:
Մանկունիացիները հյուրընկալվելիս ոչ-ոքի` 2:2 հաշվով են ավարտել «Սթոքի» հետ հանդիպումը, իսկ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ.
«Երեկ լավագույն արդյունքը չէր, բայց մենք ամեն ինչ կանենք իրավիճակը շտկելու համար: Շարժվում ենք դեպի Չեմպիոնների լիգա»,- գրել է Մխիթարյանը: