Արևի վրա բռնկումները կարող են հանգեցնել Արեգակնային համակարգի շատ մոլորակների գրավիտացիոն դաշտի ապակայունացմանը:
Դրա պատճառով մոտակա 10 տարում Վեներան, որի հեռավորությունը 38-ից մինչև 260 միլիոն կիլոմետր է, կարող է առավելագույնս մոտենալ Երկիր մոլորակին, գրում է HotGeo-ն:
Դրա հետևանքով մոլորակի վրա քաոս կսկսվի, որը մեծ թվով մարդկանց մահվան պատճառ կդառնա: Հարկ է նշել, որ Արեգակնային համակարգում նման անկարգության պատճառն Արևի բարձր ակտիվությունն է: Դա նաև շարքից կհանի Երկիր մոլորակի վրա գտնվող տեխնիկան: Ներկայում մոլորակը մեզ առավելագույնս մոտենում է 584 օրը մեկ: Արևի վրա բռնկումների պատճառով այս ժամանակահատվածը կարող է կարճվել` հասնելով մինչև 300 օր: Ընդ որում, Վեներան կսկսի ավելի արագ պտտվել Արևի շուրջ:
Մեր մոլորակին մոտենալը կհանգեցնի նրան, որ կիսագնդերից մեկում կլինի մշտական գիշեր, ինչը կլիմայի գլոբալ փոփոխության կբերի: