Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ չի հասկանում, թե ինչու է Պետրո Պորոշենկոն այդքան անհարգալից վերաբերմունք դրսևորում իր նկատմամբ:
Ինչպես հաղորդում է replyua.net` հղում կատարելով ТСН-ին, Սահակաշվիլին հանդես է եկել մամուլի ասուլիսով Ժեշուվայից Պերեմիշլյա ուղևորվելուց րոպեներ առաջ:
«Չեմ հասկանում: Պորոշենկոն որոշել է, որ ես շատ վտանգավոր եմ նրա համար: Նա այնքան է վախենում ինձանից, որքան չի վախենում թշնամուց, որքան չի վախենում Պուտինից: Ես չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում», - ասել է Օդեսայի նախկին նահանգապետը: Նրա խոսքերով` նա անձամբ է ցանկանում ամեն ինչ լուծել ուկրաինական օրենքի շրջանակներում: