Հյուսիսային Կորեայի «անխոհեմ պահվածքը» գլոբալ սպառնալիք է և պահանջում է գլոբալ արձագանք: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է Reuters-ը:
Նա նաև նշել է, որ Հյուսիսային Կորեան սպառնալիք է այդ թվում ՆԱՏՕ-ի համար:
«Մենք Հյուսիսային Կորեային կոչ ենք անում կասեցնել միջուկային ծրագիրը եւ փորձարկումները դադարեցնել, քանի որ դա ՄԱԿ ԱԽ-ի մի շարք բանաձեւերի խախտում է»,- ասել է Ստոլտենբերգը: