Սոչիում շարունակվում է «Նոր ալիք-2017» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը, որում Հայաստանը ներկայացնում է Սյուզաննա Մելքոնյանը և Էռնա Միրզոյանը:
Արցախցի Էռնա Միրզոյանը, կատարելով իր երկրի հիթը՝ «Армения моя» երգը, կրկին արժանանացել է ժյուրիի բարձր գնահատականներին և մրցույթային երկու օրերի արդյունքներով առաջին հորիզոնականը կիսում է Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոյի հետ:
Սյուզաննա Մելքոնյանը մրցույթային երկրորդ օրը ստացել է 119 միավոր՝ հնարավոր 121-ից և մրցույթային երկու օրերի արդյունքներով գտնվում է չորրորդ հորիզոնականում: