Վաշինգտոնը սիրիական ընդդիմության մի մասից պահանջել է հանձնել զենքը

12:23     11 սեպտեմբերի, 2017

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունը «Ազատ սիրիական բանակի» զինյալների երկու խմբավորումներից պահանջել է դադարեցնել Սիրիայի հարավ-արևելքում ընթացող մարտերը, հանձնել զենքը և հետ քաշվել Հորդանան: Ինչպես Reuters-ին հայտնել են զինված ընդդիմության և դիվանագիտական շրջանակների աղբյուրները, խոսքը «Ջեյշ Ուսուդ աշ-Շարկիյա» և «Ահմադ Աբդոյի նահատակներ» խմբավորումների մասին է:

Նշվում է, որ նրանցից առաջինը կտրականապես մերժել է Վաշինգտոնի պահանջը, իսկ երկրորդը սկզբունքորեն դեմ չէ, սակայն շարունակում է մնալ իր դիրքերում:

Արևմտյան դիվանագիտական աղբյուրները նշել են, որ տվյալ պահանջը պայմանավորված է նախագահ Դոնալդ Թրամփի հուլիսյան որոշումով՝ դադարեցնել ԿՀՎ օգնությունը սիրիացի զինյալների, որոնք կռվում են նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքի դեմ:


© armedia.am